Դատարանը կքննի Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքը

https://arm.sputniknews.ru/20260925/datarany-kqnni-serzh-sargsjani-nvor-meghadranqy-107297868.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/16/94970048_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2d4a1f60ec6e5da5f5141e68ef30d2f3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սերժ սարգսյան, դատարան, ամրամ մակինյան

հայաստան, սերժ սարգսյան, դատարան, ամրամ մակինյան

Բաժանորդագրվել

Դատարանը թույլ չտվեց, որ Սերժ Սարգսյանը ներկա չլինի նախնական դատալսումներին:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Դատարանը կքննի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքը: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց մեղադրանքը հետ ուղարկելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը նշեց, որ հանրային մեղադրող Սաշիկ Ավետիսյանը մեղադրանքում ոչ թե փաստեր, այլ իրավական գնահատականներ է ներկայացրել:

Դատարանը մերժեց նաև պաշտպանների միջնորդությունը՝ դատական նիստերն անցկացնել Սերժ Սարգսյանի բացակայությամբ:

«Նախնական դատալսումների ժամանակ Ձեր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, իսկ հիմնական դատալսումների ժամանակ կրկին կանդրադառնանք այդ հարցին»,- ասաց նիստը նախագահող դատավոր Պետրոսյանը:

Սերժ Սարգսյանի պաշտպանները նաև քրեական գործը կարճելու միջնորդություն ներկայացրին:

«Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը թույլ է տալիս` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա: Իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Հիմա Սերժ Սարգսյանը մեղադրվում է մի բանի համար, որը նախկինում դատախազը կարճել է»,- ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Դատարանն այս հարցով որոշում չկայացրեց՝ նշելով, որ միջնորդության հետ կապված դիրքորոշումը կհայտնի հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Leave a comment