«Ինչպե՞ս ստացվեց, որ միացաք Նիկոլ Փաշինյանին, արդյո՞ք արդեն կիսում եք նրա օրակարգը», «ինչի՞ դիմաց ՔՊ-ն ձեզ աջակցեց», «կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը»,- լրագրողները հարցերով դիմեցին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով ՏԻՄ ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ «Եթե չկիսեի, կոալիցիա չէինք կազմի»,- նշեց Առուշանյանը՝ չպատասխանելով մյուս հարցերին։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի քննադատներից էր: