ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության հետագա խորացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին, շնորհավորել պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում։

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով դրանք հետագայում առավել խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությանը՝ կարևորելով դրա հետագա ամրապնդումը։

Կողմերը կարևոր են համարել համագործակցությունն ընդլայնել նաև տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական, մշակութային և այլ բնագավառներում։

Հանդիպմանը շեշտվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ընձեռել երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու և բազմաբովանդակ զարգացում ապահովելու համար։

Ռուբեն Ռուբինյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

Leave a comment