Լավրովը Գուտերեշի հետ քննարկել Է ՄԱԿ-ի բարեփոխումները և պահանջել հետաքննել Բուչան

https://arm.sputniknews.ru/20260925/lavrvovy-gutereshi-het-qnnarkel-e-mak-i-barepvokhumnery-ev-pahanjel-hetaqnnel-buchan-107294055.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Сергей Лавров передал Антониу Гутеррешу доклад о фальсификации событий в Буче

Sputnik Արմենիա

Сергей Лавров передал Антониу Гутеррешу доклад о фальсификации событий в Буче

2026-09-25T13:59+0400

true

PT0M30S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107292342_106:0:1066:720_1920x0_80_0_0_02755a521e4416178d1cdf559dd49c8e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, սերգեյ լավրով, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), видео

տեսանյութեր, սերգեյ լավրով, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է ՄԱԿ-ի՝ բազմաբևեռ աշխարհի իրողություններին հարմարվելու անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում փակ ձևաչափով հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հակամարտությունն ու դրա գլոբալ հետևանքները:

Կողմերը արծարծել են կազմակերպության ընթացիկ գործունեությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Գուտերեշի աշխատանքի արդյունքները. վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:

Խոսելով ՄԱԿ-ի բարեփոխման մասին՝ Լավրովն ընդգծել է կազմակերպության՝ բազմաբևեռ աշխարհի իրողություններին հարմարվելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի քարտուղարությունում Գլոբալ հարավի երկրների ավելի լայն ներկայացվածությանը, ՄԱԿ-ի «միջպետական բնույթի լղոզման» անթույլատրելիությանը, կազմակերպության գլխավոր մարմինների միջև աշխատանքի բաժանման սկզբունքի պահպանմանը:

ՌԴ ԱԳ նախարարը գլխավոր քարտուղարին է փոխանցել «Գեբելսի ժառանգները. Բուչայի իրադարձությունների կեղծումը և Կիևի ռեժիմի արյունոտ բեմականացումները» զեկույցը՝ պահանջելով ՄԱԿ-ի քարտուղարության կողմից մանրամասն հետաքննություն անցկացնել:

Ավելի վաղ նմանատիպ զեկույց Լավրովը փոխանցել էր ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիին, որը խոստացել էր ծանոթանալ փաստաթղթին:

Leave a comment