Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Ջասթին Գեյջին նախնական համաձայնություն է տվել հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտ անցկացնելու վերաբերյալ:

«Արմանը հաջորդն է տիտղոսային հերթում: Եթե ես երբևէ պաշտպանեմ չեմպիոնական գոտին, կմենամարտեմ հենց նրա հետ: Պարզապես հիմա ես չգիտեմ: Մինչև տարեվերջ ցանկանում եմ վայելել այն, որ ես չեմպիոն եմ: Երբ գա ժամանակը, ես կկայացնեմ գործնական ու կենսական որոշում»,- 37-ամյա ամերիկացի մարտիկի խոսքը մեջբերում է Home of Fight-ը:

Խառը մենամարտերում Ջասթին Գեյջին ունի 28 հաղթանակ ու 5 պարտություն:

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 19-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին: Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment