Դոնալդ Թրամփի ընդունելությանը՝ Սի Ծինփինի պատվին, կհավաքվեն ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկաները

Աշխարհի խոշորագույն կորպորացիաների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տանը կայանալիք պետական ընդունելությանը, որը կազմակերպված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատվին։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը։ Ընթրիքի հյուրերի թվում են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը, Մայքլ Դելը, Սունդար Պիչայը, Ջենսեն Հուանգը, Սեմ Ալթմանը, Թիմ Քուքը և Ջեյն Ֆրեյզերը: Նրանք Google-ի, Nvidia-ի, OpenAI-ի, Apple-ի, SpaceX-ի, Tesla-ի և Citigroup-ի ղեկավարներն են։

Սի Ծինփինը ԱՄՆ է ժամանել սեպտեմբերի 23-ին։ Թրամփը նրան դիմավորել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ։ ԱՄՆ նախագահները հազվադեպ են օտարերկրյա առաջնորդներին դիմավորելու համար անձամբ մեկնում օդանավակայան։

Չինաստանի նախագահի պետական այցը ԱՄՆ կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը։ Թրամփը Չինաստան էր այցելել մայիսի 13-15-ը։

Leave a comment