ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը

Քաղաքականություն

25.09.2026 | 12:38

Ռուսական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 25-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների, այդ թվում՝ Կիևին, Կիևի մարզին, Զապորոժիեին և Օդեսայի մարզին, գրում է Current time-ը։

Կիևում ԱԹՍ-ն հարվածել է քաղաքի Պեչերսկի շրջանի 16 հարկանի բնակելի շենքին, հայտնում է Ազգային ոստիկանությունը։ Հարվածի հետևանքով զոհվել է 14-ամյա դեռահաս, առնվազն 7 մարդ տուժել է։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են քաղաքի մի քանի շրջանների վրա։ Սոլոմենսկի շրջանում դրանցից մեկը հարվածել է 25 հարկանի բնակելի շենքին՝ չորրորդ հարկի մակարդակում։

Կիևի մարզում, ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության, հարվածների են ենթարկվել երեք շրջաններ։ Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել փայտամշակման ձեռնարկությունում, պահեստում, մասնավոր տներում և ավտոմեքենաներում։

Զապորոժիեում անօդաչուն հարվածել է տեղի հիվանդանոցին, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Բաժանմունքներից մեկում հրդեհ է բռնկվել։ Վնասվել են նաև բազմահարկ շենքեր, ավտոտնակներ և ավտոմեքենաներ։ Երկու մարդ վիրավորվել է։

Օդեսայում հարվածների են ենթարկվել բնակելի թաղամասեր և փոստային օպերատորի լոգիստիկ օբյեկտները։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment