Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել։

«Ինչպես և կանխատեսվել էր արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվեց տարվա այս ժամանակահատվածի համար խիստ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր մարզերում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները 1-2 աստիճանով գերազանցեցին այդ օրերին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։

Հատկապես շատ բարձր ջերմաստիճան գրանցվեց՝
-Արարատյան դաշտում՝ +35․․․+36°C,
– Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37°C։

Օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment