ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող 5 բեռնանավ․ՊՆ

Բաժանորդագրվել

Բեռնանավերը խոցվել են Սև ծովի ջրատարածքում և Օդեսայի նավահանգստում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ԶՈւ-ն «Գերան-4 սիկեր» ԱԹՍ-ներով Սև ծովում խոցել է 5 բեռնանավ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռներ տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ նավերը խոցվել են Սև ծովի ջրատարածքում և Օդեսայի նավահանգստում։ Բեռնանավերն օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռներ տեղափոխելու նպատակով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment