«Լռություն իշխանությունների կողմից»․ լրանում է Ստեփանակերտի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի 3-րդ տարելիցը

Լրանում է Արցախի Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում գտնվող Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի 3-րդ տարելիցը։

2023 թվականի սեպտեմբերյան այդ ողբերգական օրերին պայթել էր վառելիքով լի մոտ 100 տոննայանոց ջրամբար-ցիստեռնը, որտեղից Արցախի բնակիչներին անվճար բենզին էր հատկացվում՝ Հայաստան տեղափոխվելու համար։ Պահեստի տարածքում հարյուրավոր մարդիկ սպասում էին իրենց հերթին, ինչի պատճառով պայթյունի հետևանքները դարձան աղետալի։

Պայթյունի հետևանքով զոհվեց 219 մարդ, 22-ը համարվում են անհետ կորած, իսկ ավելի քան 300-ը ստացան ծանր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ։ Այդ օրերին Ստեփանակերտի հիվանդանոցները գերբեռնված էին, շտապօգնության մեքենաների ու դեղորայքի սուր պակաս կար, և քաղաքացիներն իրենք էին փորձում օգնել վիրավորների տեղափոխմանն ու առաջին օգնության ցուցաբերմանը։

Այս սարսափելի աղետի 3-րդ տարելիցի օրը, սակայն, Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ պաշտոնական արձագանք, հիշատակի տուրք կամ ցավակցական խոսք զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment