ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի տարածքում գտնվող ռազմանավերի վրա լազերային համակարգեր են տեղակայել՝ իրանական անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների դեմ պայքարելու նպատակով. այս մասին հայտնել է «The New York Post»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Պարբերականը նշել է, որ ամերիկյան զինվորականները լազերային համակարգերն օգտագործում են նաև իրանական ռազմական ենթակառուցվածքներն ու տեխնիկան շարքից հանելու համար։ Այս զինատեսակները տեղակայվում են տարբեր մարտական հարթակներում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից մինչև ցամաքային զորքերի շարժական ստորաբաժանումներ։
Ըստ հրապարակման՝ տեխնոլոգիական այս մոտեցումը թույլ է տվել Պենտագոնին զգալիորեն խնայել միջոցները իրանական հարձակումներին հակազդելիս։ Նշվում է, որ լազերների կիրառումը «շատ ավելի էժան է, քան ավելի թանկարժեք կինետիկ զինատեսակների, օրինակ՝ հրթիռների օգտագործումը»։