Իրանն ատոմային ռումբ ստեղծելու ձգտում չունի և պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի. Փեզեշքիան

https://arm.sputniknews.ru/20260925/irann-atvomajin-rumb-steghtselu-dzgtum-chuni-ev-patrast-e-amn-i-het-gvortsarqi-pezeshqian-107286638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0d/106785923_23:0:2754:2048_1920x0_80_0_0_3ecd3adbf750b495141e03e85b66d9c3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ատոմային ռումբ, մասուդ փեզեշքիան

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ատոմային ռումբ, մասուդ փեզեշքիան

Բաժանորդագրվել

Թեհրանը տրամադրված է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ հարցում, ըստ նախագահի, ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: «Fox News» – ին տված հարցազրույցում այս մասին ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նախագահի խոսքով՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բազմիցս հայտարարել է, որ կրոնական կանոններով՝ ատոմային զենքի ստեղծումը մեղք է և արգելված է:

«Ինչ վերաբերում է զանգվածային ոչնչացման այդ զենքին… Մենք հայտարարել ենք ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու պատրաստակամության մասին։ Դա խնդիր չէ: Մենք պատրաստ ենք ստուգումների»,– ասել է Իրանի նախագահը

Փեզեշքիանը նաև հիշատակել է հունիսին իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը նախատեսում էր դադարեցնել ռազմական գործողությունները և հիմք դնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն համաձայնագրի համար:

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ձեռք բերված պայմանավորվածությունները խնդրահարույց չի համարում, առավել ևս, որ Թրամփն ինքն է ստորագրել փաստաթուղթը:

«Համաձայնագիրը ստորագրված է, և դրա հիման վրա մենք պատրաստ ենք և նախկինի պես ցանկանում ենք առաջ շարժվել»,-ասել է Փեզեշքիանը:

Միևնույն ժամանակ նա մեղադրել է ԱՄՆ-ին առանց որևէ իրավական հիմքի Իրանի վրա հարձակվելու մեջ՝ չնայած համաձայնագրի հիմնական սկզբունքների համաձայնեցմանը:

«Խնդիրն այն է, որ Ամերիկան երկխոսություն վարելու փոխարեն անցնում է ուժային գործողությունների՝ սկզբում ռմբակոծում է մեզ, ապա փակում բոլոր ճանապարհները։ Իսկ մենք պատրաստ ենք երկխոսության», – նշել է նա։

Թեհրանը պատրաստ է թույլ տալ ստուգումներ, սակայն, Փեզեշքիանի խոսքով, Իրանի վրա չպետք է ճնշում գործադրեն, շրջափակեն երկիրը և զրկեն ռեսուրսների հասանելիությունից:

Նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն ու պատժամիջոցներով ճնշումը, Թեհրանը կշարունակի դիմադրությունը:

«Մենք կշարունակենք դիմադրությունը։ Մենք ելք կգտնենք, մեր երկիրը կշարունակի իր կյանքը։ Մենք կդիմանանք։ Այո՛, անշուշտ, մենք ունենք տնտեսական խնդիրներ, բայց դիմակայելով՝ կհաղթահարենք ցանկացած դժվարություն և կդիմանանք ամեն ինչի», – ասել է Փեզեշքիանը։

Ինչ վերաբերում է համաձայնության հասնելու ժամկետներին, Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել մինչև առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները, սակայն այդ ժամկետը սկզբունքային չի համարում:

Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ են կայացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջև:

«Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը». Փեզեշքիան

Leave a comment