Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա

Գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են գործել Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա։

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուլյանովսկում «Իսկրա» գործարանի վրա, որը «Ալմազ-Անտեյ» պաշտպանական հոլդինգի մաս է կազմում։ Նրանք նաև հրապարակել են կադրեր, որոնցում երևում է Ուլյանովսկում հինգհարկանի բնակելի շենքին հասցված հարվածը։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով «արձանագրվել է արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասում»։ Պաշտոնյան հայտնել է, որ տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Պերմի քաղաքի մերձակայքում «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանին է հարված հասցվել։ Զոհեր կամ տուժածներ չեն եղել։ «Perm 36.6» ալիքը հայտնել է, որ քաղաքի դպրոցներում և բուհերում դասերը մասնակիորեն չեղարկվել են։

Ռոստովի մարզում Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանն է  հարձակման ենթարկվել․ հարվածներից հետո ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը։

ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում «Վորոնեժսինթեզկաուչուկ» գործարանի վրա, որը «Սիբուր» հոլդինգի մաս է կազմում։ 

Leave a comment