Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել «Akash» ՀՕՊ համակարգի հետ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել ՀՀ–ի գնած հնդկական «Akash» ՀՕՊ համակարգի հետ։ Այս մասին հայտնում է «Indian Defence Times»–ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ դասընթացը վերաբերել է հնդկական արտադրության այդ զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտություններին:

Հայ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն դաշտային վարժանքների ժամանակ։

Leave a comment