Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը

https://arm.sputniknews.ru/20260924/duq-iravapah-eq-te-gvoghakan-khamvojany-pahanjum-e-ynkerutjunery-kaparaknqelu-himqery-107274635.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը

Sputnik Արմենիա

Դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական. Խամոյանը պահանջում է ընկերություները կապարակնքելու հիմքերը

2026-09-24T22:05+0400

true

PT2M59S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578764_84:0:1417:1000_1920x0_80_0_0_10ac6cfe7b5a43898a5fc1e8709fb751.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, կապարակնիք, видео

ագնեսա խամոյան, ռոբերտ քոչարյան, կապարակնիք, видео

Բաժանորդագրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՊԵԿ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրավապահ մարմինները չեն կարողանում իրավաբանորեն հիմնավորել, թե ինչու են կապարակնքվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք ընկերություններ։ Այս մասին սոցցանցերում տեսանյութով հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` նշելով, որ հարցումներ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտե` պարզելու, թե ինչ հիմքով են իրականացվել կապարակնքումները։

Նշենք, որ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերություններում, գրասենյակներում և բիզնես օբյեկտներում խուզարկություններ էին իրականացվել, ինչից հետո դրանք կապարակնքվել էին։

«Շուրջ 1 ամիս առաջ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք տնտեսվարող սուբյեկտներում իրականացրել են կապարակնքումներ։ Այս ընթացքում հետևողականորեն նրանցից փորձել եմ ստանալ մեկ պարզ հարցի պատասխան․ ո՞րն է կապարակնքում իրականացնելու իրավական հիմքը, քրեական դատավարության ո՞ր հոդվածով է իրականացվել կապարակնքում։ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ կապարակնքում իրականացվել է ՊԵԿ-ի համար, որպեսզի ՊԵԿ-ը ապացուցողական գործողություններ իրականացնի հիշյալ կազմակերպությունում»,– նշում է Խամոյանը։

Պատգամավորը մոտ 10 օր առաջ էլ ՊԵԿ-ին է հարցում ուղարկել` պարզելու` օգոստոսի 25-ից սկսած կապարակնքված օբյեկտներում որևէ ապացուցողական գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։

Կառույցից նրան պատասխանել են, որ օպերատիվ-հետախուզական գործողություններ են ու դրանք գաղտնի են։ Խամոյանը տեսանյութում հարց է բարձրացրել, թե ինչ օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին է խոսքը, երբ ընկերությունները փակ են։

«Ես ձեզ հիմա գաղտնիքը բացահայտեմ։ Որևէ գործողություն հիշյալ ընկերություններում ՊԵԿ-ը, ինչպես նաև որևէ այլ կոմիտե չի իրականացրել։ Եվ առհասարակ, ես ուզում եմ նաև անդրադառնալ ՔԿ–ի, ՀԿԿ–ի պատասխաններին, որոնք այդպես էլ որևէ հստակ պատասխան, իրավական հիմք իրենց գործողությունների համար չեն մատնանշել։ Ես երկու հետևություն կարող եմ անել դրանից․ դուք չեք կարողանում պարզապես իրավական տեսանկյունից հիմնավորել ձեր ապօրինությունները, և դա բնական է, կամ տարբերակ երկու՝ դուք ձեզ գողականի տեղ եք դրել և չեք գրում, չեք պատասխանում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ դուք իրավապա՞հ եք, թե՞ գողական եք»,– ասում է Խամոյանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեն խոշոր չափերով հարկերից խուսափելու քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ և լայնածավալ գործողություններ էր իրականացրել ընդհանուր 17 բիզնես և բնակելի հասցեներում:

Leave a comment