Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։


«Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։


Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։ Նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Դիտումների քանակ2

Leave a comment