https://arm.sputniknews.ru/20260212/vorvoshaki-ymbrnum-ka-peskvovy-ukrainaji-harcvov-banakcutjunneri-hajvord-puli-masin-98732935.html
«Որոշակի ըմբռնում կա». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին
«Որոշակի ըմբռնում կա». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստացել է հանրությանը տեղեկացնել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T15:11+0400
2026-02-12T15:11+0400
2026-02-12T15:11+0400
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_0:156:3087:1892_1920x0_80_0_0_9a262ff0f23a13d791b24e2888eab9aa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշակի ըմբռնում կա։ Այս մասին լրագրողների ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հաջորդ բանակցությունների վայրի և օրվա հետ կապված ըմբռնում ունի, թե ոչ։Աբու Դաբիում փետրվարի 4-ին և 5-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին, նույնպես Աբու Դաբիում։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում, առանց մամուլի։«Որոշակի ըմբռնում կա, մենք տեղեկացնելու ենք ձեզ», – ասել է Պեսկովը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարման հարցում Կուբայի հետ համագործակցող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց հետո հնարավոր էսկալացիայի մասին հարցը։Հիշեցնենք` հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որի համաձայն ԱՄՆ-ն կարող է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարեց` ակնարկելով իբր ազգային անվտանգությանը Հավանայի կողմից առկա հնարավոր սպառնալիքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_002455cf00fb4a471414e06bcb3e4552.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստացել է հանրությանը տեղեկացնել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշակի ըմբռնում կա։ Այս մասին լրագրողների ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հաջորդ բանակցությունների վայրի և օրվա հետ կապված ըմբռնում ունի, թե ոչ։
Աբու Դաբիում փետրվարի 4-ին և 5-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին, նույնպես Աբու Դաբիում։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում, առանց մամուլի։
«Որոշակի ըմբռնում կա, մենք տեղեկացնելու ենք ձեզ», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարման հարցում Կուբայի հետ համագործակցող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց հետո հնարավոր էսկալացիայի մասին հարցը։
«Մենք որևէ էսկալացիա չէինք ցանկանա, մյուս կողմից էլ, այս պահին մենք որևէ մեծ ապրանքաշրջանառություն չունենք», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որի համաձայն ԱՄՆ-ն կարող է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Կուբա նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարեց` ակնարկելով իբր ազգային անվտանգությանը Հավանայի կողմից առկա հնարավոր սպառնալիքը։