ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։


Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ 


Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։ 


Կողմերը մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության խորացման հնարավորությունների շուրջ։ 


Երկուստեք ընդգծվել է կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, միջազգային համաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը։

Leave a comment