Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման հարցեր

Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ


ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Ինչպես հայտնել է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:


Զրուցակիցները կարևորել են Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար և կարևորել միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը:


Անտոնիու Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:


Leave a comment