https://arm.sputniknews.ru/20260924/hajastani-shakhmati-kananc-havaqakany-haghtel-e-amni-havaqakanin-107270232.html
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին
Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր, իսկ տղամարդկանցը` 13 թիմային միավոր։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T20:26+0400
2026-09-24T20:26+0400
2026-09-24T20:26+0400
հայաստան
շախմատ
կին
տղամարդ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107270036_0:274:526:570_1920x0_80_0_0_f76c9594c2f46c7565f1713c73ef0e65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին, իսկ տղամարդկանց հավաքականը ոչ–ոքի է ավարտել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Հայաստանի կանանց հավաքականը 8 խաղափուլից հետո 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ 2:2 հաշվով է ավարտել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպումը։ Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-27-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107270036_0:271:526:666_1920x0_80_0_0_bfd380816dc5b017351c670216be771d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատ, կին, տղամարդ
հայաստան, շախմատ, կին, տղամարդ
Բաժանորդագրվել
Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր, իսկ տղամարդկանցը` 13 թիմային միավոր։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում հաղթել է ԱՄՆ–ի հավաքականին, իսկ տղամարդկանց հավաքականը ոչ–ոքի է ավարտել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայաստանի կանանց հավաքականը ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ առավելության է հասել 2.5:1.5 հաշվով։ Կանանց թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի կանանց հավաքականը 8 խաղափուլից հետո 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ
2:2 հաշվով է ավարտել Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպումը։ Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
Հիշեցնենք` շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-27-ը։