Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի է ավարտել խաղը Նիդերլանդների հետ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության են հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։

8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Leave a comment