Կառավարությունը հաստատել է որդեգրման և դրա նկատմամբ վերահսկողության նոր կարգերը՝ նպատակ ունենալով գործընթացը համապատասխանեցնել Ընտանեկան օրենսգրքի փոփոխություններին և միջազգային չափորոշիչներին։
Փոփոխությունների արդյունքում Հայաստանում որդեգրման գործընթացը կազմակերպվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան և հիմնվելու է երեխայի լավագույն շահերի վրա։ Երեխայի ընտրությունը չի լինելու որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը, իսկ գործընթացն իրականացվելու է համադրման սկզբունքով։
Նոր կարգավորման արդյունքում նախատեսվել է ունենալ մեկ միասնական իրավական ակտ, որը կարգավորելու է որդեգրմանն ու դրա նկատմամբ վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները։