ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Քննարկում է եղել նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմայի շուրջ։
Ընդգծվել է միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայական հարաբերությունների հեռանկարների հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը:
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները խորքային վերափոխման կարիք ունեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող Հայաստանի անվտանգության երաշխավորը լինել։