Չավին Ոսկե գնդակի համար պայքարում ընտրություն կատարեց Մեսսիի և Յամալի միջև

Չավին Ոսկե գնդակի համար պայքարում ընտրություն կատարեց Մեսսիի և Յամալի միջև

«Բարսելոնայի» նախկին, իսկ այժմ Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին՝ մասնավորապես գնահատելով Լիոնել Մեսսիի և Լամին Յամալի շանսերը։  Այս մասին գրում է armsport.am-ը։

​«Լիոնել Մեսսին անհավանական մակարդակ ցուցադրեց աշխարհի առաջնությունում։ 39 տարեկանում նա անցկացրեց հիանալի, ապշեցուցիչ մրցաշար․․․ բայց Իսպանիան աշխարհի չեմպիոն է։ «Ոսկե գնդակը» պետք է նվաճի իսպանացի ֆուտբոլիստ։

​Լամին Յամալն, անկասկած, յուրահատուկ խաղացող է։ Նա իր կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ հաստատ կնվաճի «Ոսկե գնդակը», և այս տարին նրա համար չափազանց հաջող էր՝ արդեն հիմա այս մրցանակի համար պայքարելու տեսանկյունից»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Leave a comment