Նախարար․ ՀՀ-ից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել (PAN.am)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստից հետո հայտնել է, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել։

Թե քանի տոննա է արտահանվել, նախարարը չկարողացավ մտաբերել։ Նա խոստացել է հետագայում տեղեկացնել, հայտնում է Sputnik Արմենիան:

Հարցին, թե նախատեսվո՞ւմ է Հայաստանից այլ ապրանքներ ևս արտահանել Ադրբեջան, նախարարը պատասխանել է․ «Տեսնենք»։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ առաջիկայում հայտնի կդառնա ադրբեջանական ընկերությունների կողմից հայաստանյան ընկերություններից ապրանքներ գնելու մասին՝ չմանրամասնելով, թե խոսքը կոնկրետ ինչ ապրանքների մասին է։

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը հուլիսին հայտարարել էր, որ 2026 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 17 միլիոն դոլարի արտադրանք։

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվում է «Արմենալ» գործարանը։

Leave a comment