1 զոհ, 4 վիրավոր. Ուկրաինայի քաղաքացին Լեհաստանում հարձակվել է մարդկանց վրա

Բաժանորդագրվել

Տուժածների թվում հոգևորականներ կան և մի կին: Հարձակման շարժառիթը պարզվում է։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի 31-ամյա քաղաքացին Լեհաստանում դանակահարել է քահանայի, ևս 4 մարդ վիրավորվել է, հարձակվողին տեղում ձերբակալել են: Այս մասին հայտնում է «Interia»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Միջադեպը դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 9:30-ի սահմաններում, Յարոսլավյան աբբայությունում:

Իրավապահները պարզել են, որ դանակի հարվածներ են ստացել չորս տղամարդ և մեկ կին։ Բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ. նախնական վարկածով` երեք տղամարդու վիճակը գնահատվել է ծանր։ Տուժած հոգևորականներից մեկը մահացել է Յարոսլավի հիվանդանոցում։

Մյուս վիրավորների վիճակի մասին թարմ տվյալներ դեռ չկան։

Leave a comment