Հորմուզում արձանագրվել է ամերիկյան օդուժի բարձր ակտիվություն. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260924/hvormuzum-ardzanagrvel-e-amerikjan-oduzhi-bardzr-aktivutjun-zlm-107253688.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_38:0:642:453_1920x0_80_0_0_1203ce4e3ec676c35c4159ebbd3d2f51.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Գործակալության տվյալներով` ամերիկյան հետախուզական ավիացիան այս գիշեր աշխատել է Ղեշմ և Հենգամ կղզիների օդում:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հորմուզի նեղուցում գրանցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բարձր ակտիվություն, ինչը կարող է վկայել իրավիճակի հնարավոր սրման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «վստահության արժանի աղբյուրին»։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ այս գիշեր ամերիկյան հետախուզական ավիացիան աշխատել է Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ և Հենգամ կղզիների օդում:

Իրանը կարող է 7 օրվա ընթացքում բացել Հորմուզը, եթե ԱՄՆ-ն հանի շրջափակումը․ ԶԼՄ

Ամերիկյան ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել նաև Իրանի Քերմանշահ նահանգի վրայով, փոքր ԱԹՍ-ները իրականացրել են հետախուզություն։

Գերմանիայի Շպանգդալեմ ռազմակայանից Պարսից ծոցի տարածաշրջան է տեղափոխվել 12 հատ F-16 կործանիչ։

«Այս ամենը կարող է վկայել իրավիճակի հնարավոր սրման մասին», – ասել է գործակալության զրուցակիցը:

Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 23–ին բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: ԶԼՄ-ների տվյալներով՝ խորհրդակցությունները շարունակվել են մոտ երեք ժամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք «շատ արդյունավետ» է անվանել, թեև կողմերը դեռ չեն հայտարարել պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:

Իրանը և Օմանը մոտ են Հորմուզում նավարկության միջանցք ստեղծելու մասին պայմանագրին

Հունիսի կեսերին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել, որը կոչված էր սկսելու խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը: Սակայն երեք շաբաթ անց սկսվեց էսկալացիայի նոր փուլ. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրեց Հորմուզի առևտրային նավերի վրա կրակ բացելու մեջ, որից հետո կողմերը սկսեցին միմյանց հարվածներ հասցնել: Ներկայում Հորմուզի նեղուցով նավերի ազատ շարժ չի իրականացվում։

Leave a comment