Լեհաստանի Յարոսլավ քաղաքի վանքերից մեկում Ուկրաինայի քաղաքացին դանակահարել է հինգ մարդու, գրել են ԶԼՄ-ները։
Հաղորդում է ստացվել Բենեդիկտինսկա փողոցում տղամարդու վրա հարձակման մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ հարձակվողը դանակահարել է չորս տղամարդու (որոնցից երեքը հոգևորականներ են եղել) և մեկ կնոջ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. տղամարդկանցից երեքը ծանր վիճակում են եղեկ, իսկ նրանցից մեկը հետագայում մահացել է։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։
Յարոսլավի քաղաքապետ Մարչին Նազարևիչը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները դպրոցներում, պետական հաստատություններում և ծխական համայնքներում, ինչպես նաև կոչ է արել ավելի զգոն լինել շենքեր մուտք գործող անձանց նկատմամբ։