ԱՄՆ-ն ու Չինաստանն առևտրային զինադադարը երկարաձգել են մինչև հունվարի 10-ը՝ ցածր մաքսատուրքերի և հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների պահպանումն ապահովելու նպատակով, հայտնում է CNBC-ն։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ պետական այցով Վաշինգտոն ժամանելու ֆոնին։
ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ Պեկինը պետք է ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում լրացուցիչ պարտավորություններ կատարի։ Մինչև ընթացիկ գագաթնաժողովի մեկնարկը շատերը սպասում էին, որ համաձայնագիրը կերկարաձգվի վեց ամսով կամ ավելի երկար ժամկետով։ Բացի այդ, Չինաստանի առաջնորդի այցի նախօրեին Բեսենթը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում միջադեպերի մասին նախազգուշացման համակարգի ստեղծումը։
Առևտրային զինադադարի վերաբերյալ նախնական՝ մեկ տարի ժամկետով համաձայնագիրը Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը կնքել էին անցած տարվա հոկտեմբերին՝ Հարավային Կորեայում կայացած հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի գործողության ժամկետը պետք է ավարտվեր նոյեմբերին, սակայն այժմ ժամկետը պաշտոնապես երկարաձգվել է։