Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Գալուզինը և Արսենյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, նաև Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն կազմակերպությունների շրջանակում։
Կողմերն ընդգծել են ռուս-հայկական կապերի հեռանկարների վերաբերյալ հետագա բովանդակային քննարկումների հարցում փոխադարձ պատրաստակամությունը