Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ Պեսկով

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին», – ասել է Պեսկովը լրագրողներին:

«Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և աստիճանական վերակողմնորոշումը դեպի այլ ստանդարտներ չի համապատասխանի ԵԱՏՄ ստանդարտներին ամենատարբեր ոլորտներում։ Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը չհակասի բոլորիս համար այս կարևոր ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմերին և սկզբունքներին», – ընդգծել է նա:

Leave a comment