Anthropic-ը IPO-ն նոյեմբեր է տեղափոխում

Արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO) հոկտեմբերից տեղափոխում է նոյեմբեր: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

«Anthropic-ը նախատեսում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացնել նոյեմբերին՝ ավելի ուշ, քան ակնկալում էին բազմաթիվ ներդրողներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի ներկայացրած՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ նախկինում ակնկալվում էր, որ ընկերությունը IPO կիրականացնի հոկտեմբերին։

Anthropic-ի որոշ խորհրդատուներ կարծում են, որ մինչև նոյեմբեր սպասելը ընկերությանը հնարավորություն կտա հրապարակել եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, որը կցուցադրի նրա մրցակցային ուժեղ դիրքերը, նույնիսկ այն բանից հետո, երբ սեպտեմբերին նրա մրցակիցը՝ OpenAI-ը ներկայացրեց իր նորագույն Astra մոդելը։

Ներդրողները կանխատեսում են, որ Anthropic-ի արժեքը կգնահատվի մոտ 2 տրիլիոն դոլար։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընկերությունը կարող է ներգրավել մինչև 100 մլրդ դոլար, ինչը կգերազանցի IPO-ի միջոցով կապիտալ ներգրավելու՝ SpaceX-ի սահմանած ռեկորդները:

Հիշեցնենք՝ Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment