Նիկոլ Փաշինյանը մոտակա ժամանակներս կայցելի Մոսկվա․ Պեսկով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտակա ժամանակներս կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնություն Փաշինյանի այցի վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն հստակ ամսաթիվը դեռ վերջնական չի հստակեցվել»,- ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները։