Քաղաքականություն
24.09.2026 | 13:54
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Արարատ Միրզոյանն ու Բենինի արտգործնախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջից ազատման համաձայնագիր, ինչպես նաև դիվանագիտական դասընթացների ոլորտում համագործակցության հուշագիր։
ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են:
«Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: