Ռոնալդուն չի բացառել, որ կավարտի կարիերան մրցաշրջանի վերջում

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ կարող է ավարտել կարիերան այս մրցաշրջանի վերջում:

«Արդյոք կարո՞ղ է այս մրցաշրջանը վերջինը լինել ինձ համար. ամեն բան հնարավոր է, ես չգիտեմ: Հնարավոր է՝ սա իմ վերջին մրցաշրջանն է: Չեմ կարող հստակ ասել:

Եթե մարմինս ու միտքս թույլ են տալիս, ապա ամեն ինչ հնարավոր է: Եթե ես լինեմ օպտիմալ մարզավիճակում… Ես չգիտեմ՝ ինչ կարող է պատահել»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է A Bola-ն:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում»: Կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում» ու Թուրինի «Յուվենտուսում»:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment