Տեսանյութեր Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով. Նարեկ Սամսոնյանն…

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։

Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց՝ անժամկետ հացադուլ է հայտարարում։

«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասաց նա։