https://arm.sputniknews.ru/20260924/irany-petq-e-ajnqan-hzvor-lini-vor-voch-voq-chsparna-nra-gvojutjany-pezeshqiany-mak-um-107244916.html
«Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը». Փեզեշքիանը՝ ՄԱԿ-ում
«Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը». Փեզեշքիանը՝ ՄԱԿ-ում
Sputnik Արմենիա
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T13:20+0400
2026-09-24T13:20+0400
2026-09-24T13:20+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107246515_0:0:1500:844_1920x0_80_0_0_73538730ac2fa895f4512d07213e6f98.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը, սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Խոսելով միջուկային տեխնոլոգիաների մասին՝ նա նշել է, որ միջուկային տեխնոլոգիան Իրանի զարգացման իրավունքն է, ընդգծելով դրա կիրառությունը բժշկության, պարենային անվտանգության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում։Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել՝ միաժամանակ շեշտելով խաղաղ նպատակներով գիտության զարգացման իրավունքը.Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին, նա ընդգծել է, որ հարևաններին չեն դիտում որպես մրցակիցներ ու ցանկանում են, որ նրանք ուժեղ լինեն, բայց շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։«Աշխարհին պետք է փոխըմբռնում և արդարություն, ոչ թե գերիշխանություն»,-եզրափակել է ելույթը Իրանի նախագահը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107246515_95:0:1426:998_1920x0_80_0_0_341ab93b0c0a1032f91a84080292473b.jpg.webp
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը, սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Խոսելով միջուկային տեխնոլոգիաների մասին՝ նա նշել է, որ միջուկային տեխնոլոգիան Իրանի զարգացման իրավունքն է, ընդգծելով դրա կիրառությունը բժշկության, պարենային անվտանգության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել՝ միաժամանակ շեշտելով խաղաղ նպատակներով գիտության զարգացման իրավունքը.
«Ո՛չ միջուկային զենքին, բայց այո՝ խաղաղ գիտությանը»։
Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին, նա ընդգծել է, որ հարևաններին չեն դիտում որպես մրցակիցներ ու ցանկանում են, որ նրանք ուժեղ լինեն, բայց շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։
«Աշխարհին պետք է փոխըմբռնում և արդարություն, ոչ թե գերիշխանություն»,-եզրափակել է ելույթը Իրանի նախագահը։