Սեպտեմբերի 23-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Լեհաստանում տեղակայված Starlink արբանյակային կապի վերգետնյա կայանում, հայտնել է երկրի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին։
Պաշտոնյան նշել է, որ կայանն ապահովել է կապ ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Գավկովսկու խոսքով՝ համակարգերն այժմ բնականոն են աշխատում։ «Հրդեհը պատել էր էլեկտրակայանն ու գեներատորը. ակնհայտ է, որ սաբոտաժի այս գործողությունը միտումնավոր ծրագրված էր կայանը շարքից հանելու նպատակով՝ փաստացի ընդհատելով ինտերնետ կապը… և խաթարելով ինտերնետի հասանելիությունը տարբեր հաստատությունների, այդ թվում՝ ուկրաինական զինվորականների համար», – հայտարարել է նա։
Նա հավելել է, որ թեև դեռևս չի հաստատվել Ռուսաստանի անմիջական մասնակցությունը հրդեհին, «բազմաթիվ նշաններ վկայում են, որ սա համահունչ է հարձակման վերաբերյալ Ռուսաստանի նոր դոկտրինին»։