ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության մասինՄենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության մասին

Ես նման տեղեկություն չունեմ, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմից կան ազդակներ, որ գազային պայմանագրում փոփոխություններ հնարավոր է լինեն, ասաց ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ասել ենք և մնալու ենք այդ դիրքորոշմանը, որ մենք 4 երկիր ունենք, որ 5-րդն էլ տրանզիտային գազ առաջարկի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք։ Վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և չենք էլ լինելու կախված մեկ խողովակից, քմահաճույքից և մեկ ճնշման կոճակից ու ՀՀ-ի տնտեսության բոլոր ճյուղերում անելու ենք դիվերսիֆիկացման պրոցեսը»,-ավելացրեց նա։

Հարցին՝ ՀՀ-ն գազի մասով հնարավո՞ր է ՌԴ-ի կողմից ճնշվի, Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ-ն անկախ պետություն է՝ իր ժողովրդավարության շնորհիվ։ ՀՀ-ն չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի ՀՀ-ում քաղաքական պրոցեսներ գեներացնելու, դրանք ցանկացած ուղղությամբ տանելու համար։ Ի դեպ, ՌԴ գործընկերներն էլ են ասում, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է, իրենք ընդունում են դա։ ՀՀ-ն իր շահերը չի զիջել և չի զիջելու»։

Leave a comment