Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։
Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր չվճարելու մեղադրանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ էին կատարվել, և որոշ տաղավարների գործունեություն կասեցվել էր։