Կարապետյան․ Հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմություն են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն, անդրադառնալով ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացին, ասել է, որ հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմություն են: Նա այս մասին խոսել է 24news.am-ին տված հարցազրույցում:

«Մենք պետք է հասկանանք, թե ում նկատի ունենք, երբ ասում ենք «ընդդիմություն»․․․ Կան ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա գնահատմամբ՝ եղել են քաղաքական ուժեր, որոնք մասնատել են ընտրողների ձայները՝ այդ կերպ նպաստելով գործող իշխանության վերարտադրմանը։

Կարապետյանը նաև ընդգծել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերի հետ, որոնք կիսում են իշխանությանը մեկ օր շուտ հեռացնելու գաղափարը։ Նրա խոսքով՝ կողմերի մոտեցումները համընկնում են, և ինքը վստահություն է հայտնել, որ գործընթացն արդյունք է ունենալու։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ քաղաքական հիմնական ուժերի հետ համախմբման շուրջ քննարկումներ են անցկացվել և շարունակվում են։ Նա նաև ակնարկել է, որ հանդիպում է ունեցել ԲՀԿ ներկայացուցիչների հետ։

Leave a comment