Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 24-ին տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը կմրցի Նիդերլանդների թիմի հետ։ Պարտիաներ կանցկացնեն Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:

Հայաստանի հավաքականը նախորդ 7 տուրերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և 12 թիմային միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը: Նիդերլանդների հավաքականը ևս ունի 12 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ի թիմն է: Հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Չորրորդ խաղատախտակի վրա Սուսաննա Գաբոյանը կմրցի Տաթև Աբրահամյանի հետ:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment