https://arm.sputniknews.ru/20260924/jermuk-grupin-2707-mln-drami-maqsaturqajin-artvonutjun-ktramadrvi-107237304.html
«Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի
«Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի
Sputnik Արմենիա
«Ջերմուկ Գրուպը» պատկանում է գործարար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և նրա ընտանիքին։ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը, այժմ Վայոց Ձորի… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T11:02+0400
2026-09-24T11:02+0400
2026-09-24T11:02+0400
հհ կառավարություն
«ջերմուկ գրուպ» փբը
ջերմուկ
վահագն արսենյան
արտոնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_0:85:1600:985_1920x0_80_0_0_50f836886b000d20b11e5f60fee0d255.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց էկոնոմիկայի նախարարության նախագիծը։Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի համար արդեն տրամադրվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրի շրջանակում ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի, իսկ դրանց համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։Ըստ նախագծի` ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության, ինչպես նաև թողարկված արտադրանքի տեղափոխման համար։Կառավարությունը նշել է, որ ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ» (Jermuk Group) ՓԲԸ-ն պատկանում է գործարար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և նրա ընտանիքին։ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը, այժմ Վայոց Ձորի մարզպետն է։Նշենք նաև, որ ՌԴ–ում տևական ժամանակն է կասեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։
ջերմուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/0e/72271121_89:0:1513:1068_1920x0_80_0_0_26c9e35eec077e224da2427ad9e2a516.jpg.webp
հհ կառավարություն, «ջերմուկ գրուպ» փբը, ջերմուկ, վահագն արսենյան, արտոնություն
հհ կառավարություն, «ջերմուկ գրուպ» փբը, ջերմուկ, վահագն արսենյան, արտոնություն
«Ջերմուկ Գրուպը» պատկանում է գործարար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և նրա ընտանիքին։ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը, այժմ Վայոց Ձորի մարզպետն է։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց էկոնոմիկայի նախարարության նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի համար արդեն տրամադրվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։
Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրի շրջանակում ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի, իսկ դրանց համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։
Բացի այդ, «Ջերմուկ Գրուպը» նախատեսում է ապրանքների մի մասը ներմուծել լիզինգատու կազմակերպության միջոցով։ Այդ պատճառով նախագծով առաջարկվում է ընկերությանը հնարավորություն տալ արտոնությունից օգտվել նաև լիզինգային տարբերակով ներմուծումների դեպքում։
Ըստ նախագծի` ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության, ինչպես նաև թողարկված արտադրանքի տեղափոխման համար։
Կառավարությունը նշել է, որ ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։
Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ» (Jermuk Group) ՓԲԸ-ն պատկանում է գործարար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և նրա ընտանիքին։ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը, այժմ Վայոց Ձորի մարզպետն է։
Նշենք նաև, որ ՌԴ–ում տևական ժամանակն է կասեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։