Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին:
Ինչպես հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում:
8-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ: