ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա > Լուրեր Հայաստանից

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ներկայիս փուլում հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին որևէ զիջման գնալ՝ խոստանալով ապահովել մարտական ​​գործողությունները շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Leave a comment