Դատարանը Թրամփին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, «MS NOW»-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

Դաշնային դատավոր Թիմ Քելլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, «MS NOW»-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն՝ վճռելով, որ նրա կողմից սահմանված արգելքը հակասահմանադրական է եղել, գրել են ԶԼՄ-ները։

Դատավորն այս որոշումը կայացրել է ի պատասխան երեք լրատվամիջոցների հայցի, որոնք վիճարկել էին Սպիտակ տան ղեկավարի՝ սեպտեմբերի 18-ին հայտարարված որոշումը։

Ավելի վաղ ամերիկացի ղեկավարը «Truth Social» սոցիալական հարթակում հիմնավորել էր իր որոշումը՝ նշելով, որ այդ երեք լրատվամիջոցները «չպետք է կարողանան անընդհատ հորինվածքներ և սուտ գրել կամ հրապարակել»։ Մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաբանները փորձել էին պաշտպանել արգելքը՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները։

Թրամփի և մի շարք առաջատար ամերիկյան լրատվամիջոցների միջև լարվածությունը երկար պատմություն ունի։ Նախընտրական քարոզարշավի և պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նա բազմիցս իրեն դուր չեկող լրատվամիջոցներին պիտակավորել է որպես «կեղծ լուրեր» (fake news) ու սպառնացել վերանայել Սպիտակ տան հավատարմագրման կանոնները։

Leave a comment