ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերացնել Թրամփի` մի շարք ԶԼՄ-ների Սպիտակ տուն մուտքի արգելքը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը CNN-ին, MSNOW-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը՝ նրանց մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ դաշնային դատավորը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վերականգնել Սպիտակ տուն մուտքը CNN-ի, MSNOW-ի и Politico -ի լրագրողների համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Սեպտեմբերի 18-ին Թրամփը CNN-ին, MSNOW-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը՝ այդ լրատվամիջոցներին մեղադրելով «կեղծ լուրեր» տարածելու մեջ: Ի պատասխան՝ բոլոր երեք ԶԼՄ-ները դատի էին տվել Թրամփի վարչակազմին՝ հայտարարելով, որ խոսքի ազատության վերաբերյալ Սահմանադրության առաջին ուղղումը խախտվել է։

«Դաշնային դատավորը այսօր պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել Սպիտակ տուն մուտքը CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների համար՝ հայտարարելով, որ նախագահի կողմից այդ երեք լրատվամիջոցների նկատմամբ կիրառված արգելքը, հավանաբար, հակասում է Սահմանադրությանը», – ասված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք ունի իր հայեցողությամբ, ինչպես նաև առաջնորդվելով Ազգային անվտանգության նկատառումներով, մերժել ԶԼՄ-ների մուտքը Սպիտակ տուն:

Leave a comment