https://arm.sputniknews.ru/20260924/rd-banaky-gishery-zangvatsajin-harvats-e-hascrel-kievum-ev-odesaji-marzum-gtnvvogh-objektnerin-107235327.html
ՌԴ բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Օդեսայի մարզում գտնվող օբյեկտներին
ՌԴ բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Օդեսայի մարզում գտնվող օբյեկտներին
Sputnik Արմենիա
Հարձակումների ընթացքում կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային և օդային բազավորման զենքեր, ինչպես նաև ԱԹՍ-ներ։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T09:59+0400
2026-09-24T09:59+0400
2026-09-24T09:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_0:110:3139:1876_1920x0_80_0_0_da28b61b86b046e260e0ad91359f62dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Օդեսայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային և օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով, անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածի հետևանքով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար գործող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Կիևում և Օդեսայի մարզում գտնվող հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև ծովային նավերը»,-ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_b50393ac8fc2f0646b18042477f4bbdf.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Հարձակումների ընթացքում կիրառվել են բարձր ճշգրտության ցամաքային և օդային բազավորման զենքեր, ինչպես նաև ԱԹՍ-ներ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Օդեսայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Գիշերվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ցամաքային և օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով, անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածի հետևանքով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար գործող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Կիևում և Օդեսայի մարզում գտնվող հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև ծովային նավերը»,-ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։