Իսլամաբադի և Քաբուլի միջև լարվածությունը սրվել է․ Պակիստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել

Բաժանորդագրվել

Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են։

Պակիստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքին։ Այս մասին հայտնում է Tolonews պորտալը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցչին։

Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով լուրջ վնասներ չեն պատճառվել։ Իրավապահները տեղի բնակիչներին վստահեցրել են, որ անհանգստանալու պատճառ չկա։

Հարվածները հասցվել են Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունների սրման նոր ֆոնին։ Սեպտեմբերի 18-ին Պակիստանի Կոհաթ քաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր ոստիկանական համալիրի տարածքում գտնվող մզկիթի վրա, ինչի հետևանքով 31 մարդ էր զոհվել։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման ստորաբաժանումներից մեկը (արգելված է և Ռուսաստանում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն)։ Իսլամաբադի պնդմամբ՝ խմբավորումը գործում է Աֆղանստանի տարածքից։ Քաբուլը հերքում է այս մեղադրանքները։

Leave a comment