ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել Բուսանի առևտրային համաձայնագիրը

Բաժանորդագրվել

Բուսանի համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերին և նախատեսում է ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրում լարվածության թուլացում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են Բուսանի առևտրային համաձայնագրի գործողությունը երկարաձգել մինչև 2027 թվականիհունվարի 10-ը: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Պայմանավորվել ենք երկարաձգել այն, ինչ մենք անվանում ենք Բուսանի համաձայնագիր՝ մինչև հունվարի 10-ը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք հասկանալու, թե ինչ կարող ենք անել տնտեսական ճակատում», – հայտարարել է Բեսենթը Fox News հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2025 թվականի հոկտեմբերի 30-ին հանդիպում էին անցկացրել Հարավային Կորեայի Բուսան քաղաքի Կիմհե ավիաբազայում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների արդյունքում կողմերը հասել էին մեկ տարի ժամկետով առևտրային համաձայնության: Մասնավորապես, ԱՄՆ-ն չինական ապրանքների մաքսատուրքերը 57 %-ից իջեցրել էր 47 %-ի՝ «ֆենտանիլ» մաքսատուրքերը 20 %-ից հասցնելով 10 %-ի։ Չինաստանի առաջնորդը թույլատրել էր ամերիկյան գյուղմթերքի գնումը։ ՉԺՀ-ն համաձայնել էր շարունակել հազվագյուտ մետաղների ազատ մատակարարումները։

Leave a comment